Նազարբաևը համաձայնել է մասնակցել Ղազախստանի նախագահի արտահերթ ընտրություններին՝ հանուն կանանց

12:05 • 06.03.15

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պատմել է, որ նա չէր պատրաստվում մասնակցել Ղազախստանի նախագահի արտահերթ ընտրություններին, բայց շատ նամակներ է ստացել, որտեղ նրան խնդրել են այնուամենայնիվ անել դա, գրում է interfax.ru-ն:

 

«Այժմ սկսվել է ընտրարշավը, և արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարը հիմնականում հավանության են արժանացրել կանայք: Ես ստանում եմ հազարավոր նամակներ մարդկանցից, որոնք ինձ աջակցում են, խնդրում են առաջադրել իմ թեկնածությունը»,- ուրբաթ ասել է Նազարբաևը Մարտի 8-ին ընդառաջ հայտնի ղազախստանցի կանանց հետ ավանդական հանդիպմանը:

 

«Իմ անձնական պլանները, անկեղծ ասած, բոլորովին այլ էին: Ես արդեն երկար տարիներ է, ինչ ղեկավարում եմ Ղազախստանը, կանգնած եմ անկախության ակունքների մոտ: Գուցե ժամանակն է փոխել դեկորացիաները` ինչպես ասում են թատրոնում: Ես այդպես եմ մտածում»,- ասել է նա:

 

«Բայց համընդհանուր ցանկությունը, ժողովրդի ձգտումը, այժմ հսկայական միավորումը... այսօր ես հնարավորություն ունեմ ձեզ հետ խորհրդակցելու, թե ինչ անել հետագայում»,- հավելել է նախագահը: