Նուբարաշեն ՔԿՀ-ի մոտ հնչած կրակոցների գործը փոխանցվել է ԱԱԾ-ին

13:48 • 06.03.15

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ հնչած կրակոցների գործը փոխանցվել է Ազգային անվտանգության ծառայությանը:

 

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին ԱԱԾ լրատվական ծառայությունից՝ հավելելով, որ գործը վարույթ է ընդունվել:


Հիշեցնենք, որ կրակոցների դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածով:


Նշենք նաև, որ կրակոցների հետևանքով մահացել էր երեք անձ՝ Լևոն Ղազարյանը, Դրաստամատ Թադևոսյանը, Մեսրոպ Նազարյանցը: