Պուտինը Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև պայմանագիր ստորագրելու հրաման է արձակել

16:19 • 06.03.15

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ստորագրել դաշնակցության և ինտեգրման մասին Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև պայմանագիրը:

 

Այդ մասին ասված է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում, հաղորդում է gazeta.ru-ն:

 

Ինչպես նշվում է՝ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանը հարավօսական կողմի հետ բանակցությունների ընթացքում թույլ է տրված կառավարության կողմից հաստատված պայմանագրի նախագծում փոփոխություններ մտցնել, որոնք չունեն սկզբունքային բնույթ:

 

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ռուսաստանի կառավարությունը նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրմանն է ուղղել Հարավային Օսիայի հետ դաշնակցության և ինտեգրման մասին պայմանագիրը: Պայմանագիրը կնքվում է 25 տարով՝ հնարավոր երկարաձգմամբ: