Հայաստանի ռուսական ռազմակայանում մեկնարկել է «Ուսադիրներով տիկին 2015» մրցույթը

15:06 • 06.03.15

Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել է «Ուսադիրներով տիկին» մրցույթը՝ նվիրված Կանանց միջազգային  օրվա՝ Մարտի 8-ի տոնակատարությանը:


«Արմենպրես»-ին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ այս միջոցառումը կազմակերպվել է զորամասի հրամանատարության նախաձեռնությամբ և անցկացվում է երեք փուլով՝ ավելի քան 50 մրցորդուհիների մասնակցությամբ: 


Առաջին փուլում, որն անվանվում է «Մարտավարական միավոր», մասնակից կանայք կատարել են ռազմական պատրաստության առաջադրանքներ. հրազենով հրաձգություն, ավտոմոբիլի վարում՝ արգելքների հաղթահարմամբ, խրամատների սարքավորում պառկած հրաձգության համար և կտրտված տեղանքով 5 կիլոմետր ցատկ-ռազմերթ՝ լրիվ կարգ ու սարքով:


Երկրորդ փուլի ընթացքում մասնակից կանայք ստեղծագործական կատարմամբ ներկայացրել են իրենց «այցեքարտը», ցուցադրել են վարպետությունը «գերարվեստական ասմունքի» ժանրում։


«Ուսադիրներով տիկին» մրցույթի ամփոփումը կդառնա «Ցուցադրաքայլք» եզրափակչ փուլը, որը տեղի կունենա մարտի 7-ին Սպայի տանը: Մասնակից կանայք պետք է ցուցադրեն իրենց երեկոյան զգեստները, խորագիտակությունը, պարի և երգեցողության վարպետությունը:

Մրցույթի արդյունքներով հաղթողներին կհանձնվեն թանկարժեք նվերներ և դիպլոմներ: