Սևանի դպրոցներից մեկի աղբանոցում ատրճանակ է հայտնաբերվել

11:54 • 06.03.15

Մարտի 5-ին, ժամը 10.45-ին ոստիկանության Սևանի բաժին է զանգահարել 1975 թ. ծնված  Դավիթ Պ.-ն  և հայտնել է, որ Սևանի Կ. Դեմիրճյան փողոցում գտնվող դպրոցի  հետնամասի  աղբանոցում նկատել է ատրճանակի նմանվող առարկա:


Մեկնած օպերատիվ խումբը նշված աղբանոցում հայտնաբերել է  ՄԲ-690 գործարանային համարով լուսաձայնային ատրճանակ:


Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: