Տիգրան Ուրիխանյանը հրաժարվել է ԲՀԿ խոսնակի պարտականություններից
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հրաժարվել է կուսակցության խոսնակի իր պարտականություններից: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Տիգրան Ուրիխանյանը:
«Ես դադարեցրել եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակի իմ պարտականությունները: Սակայն ես շարունակելու եմ լինել ժողովրդի կողքին և լինել նրա շահերի պաշտպանության ջատագովը, ինչպես միշտ եղել եմ»,- ասել է նա:
Հարցին, թե հնարավո՞ր է լքի նաև կուսակցությունը, պատգամավորն ասաց, որ ոչ մի այլ հարցի պատասխան այս պահին չունի: «Մնացած բոլոր հարցերին ես կպատասխանեմ հետո, այս պահին ես այլ հարցի պատասխան չունեմ»,- ընդգծեց պատգամավորը:










