ԲՀԿ մամուլի խոսնակի պարտականությունները ժամանակավորապես կկատարի պատգամավոր Վ. Բաբայանը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի վրա:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ ի պատասխան հարցի, որ Տիգրան Ուրիխանյանն արդեն գրեթե բոլոր լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ հրաժարվում է կուսակցության մամուլի խոսնակի պարտականություններից:
«Այո, Տիգրան Ուրիխանյանը նաև մեզ տեղեկացրեց, որ հրաժարվում է մամուլի խոսնակի պարտականություններից և կուսակցության որոշմամբ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակի պարտականությունները հենց այսօրվանից ժամանակավորապես կդրվեն ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանի վրա»,-մանրամասնեց Նաիրա Զոհրաբյանը:










