Վառ և գունագեղ Հոլի տոնը Հնդկաստանում (լուսանկարներ)
Հոլի տոնը հնդկական հանրահայտ փառատոն է, որով հնդիկները տոնում են գարնան գալուստը՝ գունավոր ներկեր միմյանց վրա լցնելով։ Դա ուղեկցվում է նաև խարույկի շուրջ տարբեր զվարճալի խաղերով, քաղցրավենիքի և համեղ ուտեստների հյուրասիրություններով:
Հոլի տոնը նաև անվանում են «գույների տոն»:
Huffington Post-ը ներկայացնում է մարտի 5-ի տոնակատարությունների լուսանկարների շարք՝ Հայդարաբադից, Նյու Դելիից, Ինդաուրից, Կալկաթայից: Տոնը նաև նշում են Նեպալում՝ Կատմանդուում:
























