Ամերիկացին հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է, որ ցանկացել է սպանել Օբամային

10:40 • 07.03.15

Ամերիկացին, ով մեղադրվում է Սպիտակ տանն ահաբեկչություն կազմակերպելու համար, մտադիր է եղել սպանել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, գրում է Корреспондент-ը։

 

Օհայո նահանգի 20-ամյա բնակիչ Քրիստոֆեր Լի Քորնելը զանգահարել է տեղական հեռուստաընկերության եթեր և խոստովանել, որ «Իսլամական պետություն» խմբավորման կողմնակից է։ Մեկժամանոց հարցազրույցում նա պատմել է նաև, որ մտադիր է եղել սպանել կառավարական պաշտոնյաներին՝ ահաբեկիչների բազաներին հարվածներ հասցնելու համար։

 

Նա նաև նշել է, որ առաջինը կկրակեր ԱՄՆ նախագահի գլխին, այնուհետ՝ կոնգրեսականների։ Քորնելի փաստաբանները դատարանում փորձել են արգելել հարցազրույցի հեռարձակումը, սակայն դատարանը թույլատրել է ցուցադրել ձայնագրությունը։