Տղամարդիկ, որպես կանոն, ծանր գործերը թողնում են կանանց. Արմեն Աշոտյան (լուսանկարներ)

13:49 • 07.03.15

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար Արմեն Աշոտյանը կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի, կապակցությամբ շնորհավորեց և պարգևներ հանձնեց մի խումբ մանկավարժների:

 


«Շատ կարևոր է, որ մենք ձեզ հիշենք ոչ միայն մեկամսյակի ընթացքում: Ես դեմ եմ արհեստական գենդերային խնդիրներին, կարծում եմ, որ կանանց ճնշող մեծամասնությունն ինձ հետ համակարծիք է և չի հավանում ֆեմինիստական շարժումները, լոզունգները»,- ասաց Արմեն Աշոտյանը:


Նախարարի խոսքով՝ հայ կնոջ դերն այնքան մեծ է եղել, կա ու կլինի, որ դրա համար հատուկ պայքարել պետք չի:


«Չեմ կարծում, որ արհեստական օրակարգով կարելի է բարձրացնել կնոջ դերը: Իհարկե՛, ցանկալի է, որ կանանց ներգրավվումը կառավարման մարմիններում ավելի մեծ լինի, բայց դա էլ արհեստական չպետք է լինի, ես այդ տեսակի իմիտացիաներին էլ եմ դեմ, դա պետք է լինի բնական եղանակով: Իհարկե՛, ինձ հաճելի է աշխատել կրթության ոլորտում, որովհետև կանանց քանակով մենք առաջատար ենք, և սա շատ բնական է, որովհետև դաստիարակությունը ծանր գործ է, իսկ տղամարդիկ, որպես կանոն, ծանր գործերը թողնում են կանանց»,-հայտարարեց Արմեն Աշոտյանը: