Ամերիկյան Delta Airlines-ի օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Նիկարագուայում

11:14 • 07.03.15

Ամերիկյան Delta Airlines ավիաընկերության օդանավն այսօր արտակարգ վայրէջք է կատարել Նիկարագուայի մայրաքաղաք Մանագուայի օդանավակայանում, հայտնել են երկրի ավիացիոն գերատեսչությունից, գրում է РИА Новости-ն:

 

Նախնական տվյալներով՝ արտակարգ դրության պատճառ է դարձել օդանավի վայրէջք կատարելու համակարգի անսարքությունը, որը պարզվել է թռիչքից անմիջապես հետո:

 

A-320 ինքնաթիռը պետք է 124 ուղևորներին Մանագուայից ամերիկյան Ատլանտա քաղաք հասցներ: Նշվում է, որ արտակարգ վայրէջքի հետևանքով ոչ ոք չի տուժել:

 

Կայքը հիշեցնում է, որ Delta Airlines ավիաուղիների հետ կապված նմանատիպ միջադեպն արդեն երկրորդն է այս շաբաթվա ընթացքում: