Fiat Chrysler-ը 703.000 ավտոմեքենա է հետ կանչում
Իտալական Fiat Chrysler ավտոարտադրող ընկերությունը հետ է կանչում 702 578 ամենագնաց և մինիվեն, որոնցում այրման անջատիչի հետ կապված թերություն է հայտնաբերվել, գրում է Reuters-ը:
Նշված անսարքությունը կարող է հանգեցնել շարժիչի ինքնուրույն գործի դրմանը:
Ավտոարտադրող ընկերությունը խորհուրդ է տվել թերություն ունեցող մեքենաների տերերին չպահել բանալիները և կախօղակները շարժիչի գործի դրման բանալիի հետ միասին:
Fiat Chrysler-ը պլանավորում է ապրիլին 2008-2009թթ-ի արտադրության մինիվենների և ամենագնացների թերությունների, իսկ օգոստոսին՝ 2010-ին արտադրված ավտոմեքենաների թերությունների շտկում իրականացնել:










