Մոսկվայում առաջին անգամ սև հերոին են առգրավել

12:55 • 07.03.15

Մոսկովյան ոստիկանները ձերբակալել են Տաջիկստանից հանցավոր խմբավորման և սև գույնի հերոին առգրավել, գրում է Газета-ն՝ հղում անելով Թմրանյութերի շրջանառության վերահսկողության դաշնային ծառայությանը։

 

«Նման գույնի թմրանյութ, փորձագետների տվյալներով, Մոսկվայում առաջին անգամ է առգրավվել։ Օպերատիվ միջոցառումների ընթացքում անօրինական շրջանառությունից դուրս է բերվել ավելի քան 6 կգ սև գույնի հերոին, որի արժեքն ավելի քան 6 մլն ռուբլի է»,- նշվում է գերատեսչության հաղորդագրությունում։

 

Հաղորդվում է, որ բոլոր ձերբակալվածները Տաջիկստանից են։