Դա խելագարների խումբ է. Հորդանանի թագուհի Ռանիան սուր քննադատության է ենթարկել «Իսլամական պետությանը» (տեսանյութ)
Լոնդոնում հինգշաբթի կայացած WorldPost Future of Work համաժողովի ժամանակ հյուրերից մեկը՝ Հորդանանի թագուհի Ռանիա ալ-Աբդուլլան, սուր քննադատության է ենթարկել Իրաքում և Սիրիայում զգալի տարածքներ գրաված «Իսլամական պետություն» խմբավորմանը՝ ասելով, որ նրանք չեն ներկայացնում իսլամը, գրում է Huffington Post-ը:
Նրան ուղղված հարցին, թե ինչ է կատարվում տարածաշրջանում, մասնավորապես՝ ինչ է նա կարծում «Իսլամական պետության» մասին՝ նա պատասխանել է, որ իրականում ԻՊ-ը «մի խումբ խելագարներ են, ովքեր ցանկանում են մեզ տանել միջնադար»:
Ռանիան նաև նշել է, որ Արևմուտքը պետք է ուշադիր լինի և չշփոթի մոլագար ահաբեկչական խումբը մի ամբողջ կրոնի կամ մշակույթի հետ, քանի որ ԻՊ-ի նպատակը հենց դա է՝ ձևացնել իբր պատերազմ է ընթանում Արևմուտքի և իսլամի միջև:
Թագուհին կոչ է արել, որ մարդիկ չկորցնեն իրենց խելամտությունը և կուլ չգնան կարծրատիպային մտածողությանը, իսկ միջազգային հանրությանը՝ քննադատել և պայքարել խմբավորման դեմ՝ «ոչ թե որպես կրոնական խմբի, այլ հանցախմբի»:
Հարցազրույցի ամբողջական տարբերակն անգլերենով՝ այստեղ:










