Կլիչկոն կանանց տոնի առթիվ ծաղիկներ է բաժանել փողոցում (լուսանկարներ)

14:06 • 07.03.15

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն այսօր առավոտյան Կրեշչատիկ փողոցում շնորհավորել է կանանց գալիք տոնի՝ Մարտի 8-ի առթիվ, գրում է Корреспондент-ը։

 

Կլիչկոն փողոց է դուրս եկել կակաչների փնջով և բաժանել կանանց և աղջիկներին։

 

«Այս տարի գարունն ավելի սուր է ընկալվում՝ մենք բոլորս նրան էինք սպասում։ Սպասում էինք որպես թարմացում և առաջ գնալու ոգեշնչում։ Դուք՝ սիրելի կանայք, մեր կյանքի իմաստն եք, մեր թուլությունը և մեր ուժը։ Ուժ եք տալիս լինել իսկական տղամարդ՝ պաշտպանել, աշխատել և հաղթահարել դժվարությունները։ Ձեր աջակցության և ինքնազոհողության ամբողջ ուժը մենք զգացել ենք վերջին՝ Ուկրաինայի համար ճակատագրական տարվա ընթացքում։ Շնորհավո՛ր գարնան տոնի առթիվ»,- ասել է Կլիչկոն իր շնորհավորական ուղերձում։