«Մալայզիական ավիաուղիների» ինքնաթիռները 10 րոպեն մեկ կհայտնեն իրենց գտնվելու վայրը
«Մալայզիական ավիաուղիներ» ընկերությունը սկսել է իր որոշ ինքնաթիռներում կիրառել օդանավի թռիչքի մասին 10 րոպեն մեկ զեկուցելու համակարգը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Ինչպես հայտնել է ընկերության ղեկավար Ահմադ Ջահարի Յահայան՝ 10-րոպեանոց ռեժիմը, որը տվյալներ է փոխանցում գտնվելու վայրի, արագության, թռիչքի ուղղության մասին, կիրառվում է A380 և A330, ինչպես նաև Boeing 737 օդանավերում։










