Իրավիճակն Ուկրաինայում ավելի լավ է, քանի մեկ ամիս առաջ. Մոգերինի
Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում իրավիճակն ավելի լավ է, քան մեկ ամիս առաջ. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
«Իրավիճակն Ուկրաինայում այժմ ավելի լավ է, քան մեկ ամիս առաջ: Սակայն այն լավ չէ, և մենք պատրանքներ չունենք: Դա ավելի լավ է, քան փետրվարի 12-ին»,- հայտարարել է Մոգերինին՝ արտգործնախարարների նիստի ընթացքում:
Նա հստակեցրել է, թե անհրաժեշտ է անել հնարավորը ՝ մինսկյան համաձայնագրերի կյանքի կոչման համար:
Ավելի վաղ Մոգերինին հայտարարել էր, թե Եվրամիությունը պատրաստ է ընդլայնել ԵԱՀԿ-ի առաքելությունն Ուկրաինայում:










