Ռուսաստանում ադրբեջանցի գործարար է սպանվել
Ռուսաստանի Դաշնությունում ևս մեկ ադրբեջանցի է սպանվել:
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այդ մասին հայտնել են Ռուսաստանում բնակվող ադրբեջանցիները:
Միջադեպը տեղի է ունեցել Վորոնեժի մարզում: Ռուսաստանի քաղաքացի, ադրբեջանական ծագումով Շահին Հասանովին անհայտ անձինք դանակի մահացու հարված են հասցրել:
Նրա դին ուղարկվել է Ադրբեջան:
Նրա եղբայրը՝ Հասան Հասանովը, ցմահ ազատազրկման է դատապարտված եղել ծանր հանցագործության համար և մի քանի տարի առաջ մահացել է ռուսական բանտում:
Նշվում է, որ Հասանովը Ռուսաստանում գործարար է եղել:
Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանում Ադրբեջանի քաղաքացի էր սպանվել. սպանությունը տեղի էր ունեցել Դոմոդեդովո քաղաքում։










