Նեմցովի սպանության գործով քննարկվում է արտերկրի պատվիրատուների գոյության վարկածը

16:42 • 07.03.15

Ռուսաստանի իրավապահ մարմինները քննարկում են ընդդիմադիր Բորիս Նեմցովի սպանության գործով արտերկրից պատվիրատուների գոյության վարկածը:

 

Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, այդ մասին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:



«Այս հանցագործության հետքերը կարող են հասնել արտերկիր: Այդ տարբերակն ակտիվորեն է շրջանառվում»,- հայտարարել է աղբյուրը:

 

Նրա խոսքով՝  «քննարկվում են նաև ավելի վաղ հնչեցված վարկածները»:

 

Ավելի վաղ Մարդու իրավունքների նախագահական խորհրդի ղեկավար Միխայիլ Ֆեդոտովը հայտարարել էր, որ իրավապահ մարմիններին կհաջողվի պարզել և ձերբակալել Բորիս Նեմցովի սպանության գործում բոլոր կասկածյալներին: