ԱՄՆ-ում ահաբեկչության մեջ կասկածվողը հայտարարել է, թե կսպաներ Օբամային

17:51 • 07.03.15

Ամերիկացի Քրիստոֆեր Լի Քորնելը, որը ձերբակալվել է Կապիտոլիումի մոտ ահաբեկչություն նախապատրաստելու համար, հայտարարել է, թե պատրաստ էր սպանել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

 

«Ես կվերցնեի իմ ատրճանակը, կդնեի Օբամայի գլխին և կքաշեի ձգանը: Հետո ես գնդակներ կարձակելի Սենատի և ԱՄՆ ներկայացուցիչների պալատի ուղղությամբ, կհարձակվեի Իսրայելի դեսպանատան և այլ շենքերի վրա, որտեղ ցանկանում են պատերազմել մուսուլմանների դեմ»,- ասել է բանտում գտնվող Քորնելը՝ Fox հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

 

Քրիստոֆեր Լի Քորնելը ձերբակալվել էր Օհայո նահանգում՝ հունվարի 14-ին այն բանից հետո, երբ գնել էր М-15 երկու ինքնաձիգ և 600 փամփուշտ: Հետախուզությունների դաշնային բյուրոն կարծում է, որ նա մտադրվել էր մեկնել ԱՄՆ և ահաբեկչություն իրականացնել ԱՄՆ-ի կոնգրեսի ընդունարանում: