Օհայո նահանգի բնակիչը 911 է զանգահարել՝ բողոքելով իր կոկաինը գողացած կնոջից

11:06 • 07.03.15

Ամերիկյան Օհայո նահանգի բնակիչը 911 ծառայությանը հայտնել է, որ իր կինն իրենից կոկաին է գողացել, ինչից հետո տղամարդը ձերբակալվել է, փոխանցում է Лента-ն։

 

Միջադեպը տեղի է ունեցել Ալյանս քաղաքում։ Գիշերային կանչով դեպքի վայր ժամանած ոստիկանները տղամարդու մոտ մարիխուանա են հայտնաբերել։ Պարզվել է նաև, որ նա հետախուզման մեջ է եղել մի քանի հարյուր դոլարի հասնող դատական ծախսերը չվճարելու համար։

 

39-ամյա Ռոբերտ Քոլինզին մեղադրանք է ներկայացվել 2 կետով, որը նախատեսում է 911 ծառայության ոչ պատշաճ կիրառում և թմրանյութերի պահում։