Իլհամ Ալիևը Հռոմի պապին գորգ է նվիրել (լուսանկարներ)
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին մարտի 6-ին Վատիկանում ընդունել է Հռոմեական կաթոլիկ եկեղեցու հովվապետ Ֆրանցիսկոս պապը:
Ինչպես նշում է contact.az-ը, հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու վերջին տարիներին Վատիկանում Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի կողմից իրականացվող մշակութային նախագծերին առնչվող հարցեր:
Հայտնի է, որ Ալիևը պոնտիֆիկոսին գորգ է նվիրել:















