Ուկրաինան սեփական պարկեշտության զոհը դարձավ. Սաակաշվիլի

17:44 • 07.03.15

Ուկրաինան իրականացնելով իր միջազգային պարտականությունները, դարձավ սեփական  պարկեշտության զոհը. այդ մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:



«Ի՞նչ ստացվեց: Ուկրաինան դարձավ իր պարկեշտության զոհը: Մեր բոլոր դաշնակիցները 90-ականներին ասացին՝ տվեք մեզ ձեր միջուկային զենքերը»,- ասել է Սաակաշվիլին:

 

Նա հիշեցրել է, որ Ուկրաինան ևս հանձնեց զենքերը: Դրա փոխարեն այժմ միայն ժամանակակից  զենքեր է խնդրում:



«Ռուսաստանը այս ընթացքում արհամարհել է Արևմուտքի առաջ ունեցած պարտականությունները: Նա այս ընթացքում ավելացրել է ռազմական հզորությունը: Եվ ի՞նչ, հիմա Ուկրաինային պետք է պատժեն, քանի որ նա պարկե՞շտ է եղել»,- ասել է Սաակաշվիլին: