Բրազիլիայի կոնգրեսի պալատների խոսնակները քննության տակ են առնվել

14:03 • 07.03.15

Բրազիլիայի բարձրագույն դատարանը որոշել է հետաքննություն սկսել տասնյակ բարձրաստիճան պետական պաշտոնյաների, ներառյալ՝ Կոնգրեսի (խորհրդարան) երկու պալատների խոսնակների նկատմամբ, ովքեր կասկածվում են կոռուպցիայի համար, գրում է lenta.ru-ն:

 

Խոսքը Petrobras պետական նավթային ընկերությունում «ատկատների» բազմամիլիոնանոց kickback սխեմայի մասին է, որի համաձայն պաշտոնյաներն ապրանք մատակարարողների կամ ծառայություններ մատուցողների ցուցակից կողմնակալ կերպով ընտրել են նախապես որոշված տարբերակը, որի դիմաց դրամական պարգև են ստացել ընտրված ընկերությունից:

 

Քննության տակ է առնվել 12 սենատոր և Պատգամավորների պալատի 22 անդամ, գրեթե բոլորը նախագահ Դիլմա Ռուսեֆի իշխող կոալիցիայի կազմում են: