Հատուկ ծառայություն իրականացնող անձը դանակով հարվածել է քաղաքացուն

13:53 • 07.03.15

2015 թվականի փետրվարի 18-ին՝ ժամը 00:40-ին, Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ ծակած-կտրած վերքով բժշկական կենտրոն է տեղափոխվել քաղաքացի Նարինե Շ.-ն: Այս մասին տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը։


Հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ հիշյալ օրը Նարինե Շ.-ի բնակարանում կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նրան դանակով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել հատուկ ծառայություն իրականացնող անձ հանդիսացող Հայկ Ն.-ն:


Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է: