Ամերիկյան Վերմոնտ նահանգում կայացած ընտրություններում հանգուցյալ է հաղթել
ԱՄՆ Վերմոնտ նահանգի Անդերհիլի քաղաքային խորհրդի ընտրություններում հանգուցյալ է հաղթել։
Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ իշխանությունները չեն զգուշացրել քվեարկողներին թեկնածուներից մեկի հանկարծամահ լինելու մասին, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
55-ամյա Քևին Տարանտը, ով ավելի քան 20 տարի ծառայել է ամերիկյան զինված ուժերում, մահացել է ընտրությունների նախօրեին։
Ըստ քաղաքի օրենքների՝ ընտրության օրն ընտրատեղամասերում քարոզչություն իրականացնելը կամ պարզապես թեկնածուներին քննարկելը խստիվ արգելվում է։ Այդ պատճառով էլ քաղաքի բնակիչներին չեն տեղեկացրել քաղաքական գործչի մահվան մասին, ով ընտրվել է 3 տարի ժամկետով։
Այժմ տեղի պաշտոնյաները պետք է որոշեն, թե ինչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից։ Նրանք կարող են կամ ինքնուրույն նշանակել որևէ մեկին, կամ նոր ընտրություններ անցկացնել։










