Մոսկվայում Հայրենական մեծ պատերազմի վետերանին դատարկ տոպրակ են նվիրել

09:47 • 07.03.15

Մոսկվայի Խորոշևո-Մնևնիկի շրջանի թաղապետարանը Հայրենական մեծ պատերազմի վետերանին դատարկ տոպրակ է նվիրել, հայտնում է «Говорит Москва» ռադիոկայանը:

 

Տոպրակի լուսանկարը, որի հետ միասին վետերանին 3 հատ մեխակ և Հաղթանակի 70-ամյակի առթիվ մեդալ են նվիրել, տեղադրվել է Facebook սոցցանցում:

 

Այն հարցին թե ինչու են վետերանին դատարկ տոպրակ նվիրել, թաղապետարանի մամուլի քարտուղար Ելենա Սեդինան ասել է, որ նման նվերներն իսկապես իրականություն են, իսկ տոպրակի տրամադրումը հավանաբար կապված է եղել անձրևոտ եղանակի հետ:

 

Չնայած նման մեկնաբանությանը՝ Facebook-ի մի շարք օգտատերեր գտնում են, որ դա սովորական շնորհավորանք կամ նվեր չէ, այլ Հաղթանակի 70-ամյակի մեդալի շնորհում: