ԱՄՆ-ում 150 տարի օվկիանոսի հատակին մնացած գինի են համտեսել

09:34 • 07.03.15

ԱՄՆ-ի Չարլստոն քաղաքում կայացած խոհարարական փառատոնի շրջանակում տեղի է ունեցել օվկիանոսի հատակին 150 տարի մնացած գինու համտես-երեկո:

 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, համտեսի ուշագրավ գործընթացին հետևել է մի քանի տասնյակ մարդ:

 

«Նախկինում ինձ արդեն բախտ վիճակվել էր համտեսել կործանված նավերից գինիներ, և երբեմն դրանց համը բավական տանելի է լինում: Սակայն սա այդ դեպքը չէր»,-ասել է պրոֆեսիոնալ համտեսողներից մեկը:

 

Ամերիկացի սոմելյեներն ընդգծել են, որ համտեսած գինու համը նման էր աղաջրի, բենզինի ու քացախի խառնուրդի:

 

Նշվում է, որ շիշը ցամաք է հանվել 1864թ. Բերմունդյան կղզիների մոտ խորտակված «Մարիա Սելեստիա» նավի մնացորդներից: