Նյու Յորքում հայկական կազմակերպությունները ապրիլի 26-ին մեծ ցույց կանցկացնեն

15:15 • 07.03.15

Նյու Յորքի հայկական մի շարք կազմակերպություններ հրավիրում են 2015թ. ապրիլի 26-ին մասնակցել քաղաքի գլխավոր՝ «Թայմս Սքուեր» հրապարակում կայանալիք ցույցին, որը նվիրված է 1915-ին իրականացված Հայոց ցեղասպանության 100-ամյակին, հայտնում է evensi.com-ը։


Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի նույնպես, ցույցի նպատակն է պահանջել ԱՄՆ կառավարությունից ճանաչել պատմական այդ ողբերգության փաստը և ցույց տալ Թուրքիայի կառավարությանը, որ նրանք չեն կարող ժխտել իրողությունը։


Ցույցի կազմակերպիչները կոչ են անում համախմբվել այդ օրը, և խոստանում են, որ դա լինելու նախկինում երբևէ կազմակերպված ամենամեծ ցույցը։