Նուբարաշենի խճուղում ավտեմեքենան բախվել է գազատար խողովակին

09:59 • 08.03.15

Մարտի 8-ին, ժամը 01.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի խճուղում` գերեզմանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Ինչպես տեղեկացնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Տեղում պարզվել է, որ «Ռենո» մակնիշի 34PR012 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում, իսկ «Օպել» մակնիշի 34AD384 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին ու էլ.սյանը և հայտնվել է դաշտամիջում. խողովակից տեղի է ունեցել արտահոսք, իսկ էլեկտրական սյունը թեքվել է:


Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնները և անջատել մարտկոցները: