Վալոն Բեհրամին արմունկով հարվածել է Մխիթարյանի դեմքին (շարժանկար)

10:40 • 08.03.15

Բունդեսլիգայի 24-րդ տուրում «Համբուրգը» եւ Դորտմունդի «Բորուսիան» ոչ-ոքի են խաղացել: Մրցավեճի երկրորդ րոպեին տանտերերի շվեյցարացի կիսապաշտան Վալոն Բեհրամին կոպիտ է խաղացել «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ:

 

Բեհրամին արմունկով հարվածել է Մխիթարյանի դեմքին, սակայն գլխավոր մրցավարը նույնիսկ դեղին քարտ ցույց չի տվել: