Apple-ը Japan Display-ի նոր գործարան կառուցելու համար $1,4 մլրդ ներդրում կանի

11:27 • 08.03.15

Էլեկտրոնիկայի և էկրանների արտադրության Japan Display ճապոնական ընկերությունը հաստատել է iPhone սմարթֆոնների համար էկրաններ արտադրելու համար խոշոր գործարանի շինարարության մասին տեղեկությունները, գրում է 3dnews.ru-ն:


Գործարանի կառուցման համար Apple-ի ներդրումը կազմելու է 170 մլրդ իեն, որը կազմում է 1,4 մլրդ դոլար:


Գործարանը նախատեսվում է հանձնել շահագործման արդեն 2016-ին: Բացի Apple-ից գործարանի կառուցման համար ներդրումներ են կատարելու նաև այլ ընկերություններ, որոնց անունները Japan Display-ը չի հրապարակել: