Նեմցովի սպանության մեջ մեղադրվողներից մեկը խոստովանական ցուցմունք է տվել

20:19 • 08.03.15

Զաուր Դադաևը, ով ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով ներգրավված է որպես մեղադրյալ, խոստովանական ցուցմունք է տվել: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է դատավորը:

«Դադաևի մեղքն ապացուցվում է նրա խոստովանական ցուցմունքներով»,-հայտնել է նա: Կալանքի ժամկետ է սահմանված մինչև ապրիլի 28-ը: Նույն ժամկետն է սահմանված նաև Նեմցովի սպանության գործի հետաքննության անցկացման համար: Որոշումը հնարավոր է բողոքարկել երեք օրվա ընթացքում:

Մոսկվայի Բասմանի դատարանը Նեմցովի սպանության գործով որպես մեղադրյալներ ներգրավված Խամզաթ Բաղաևի, Թամերլան Էսկերխանովի և Շահիտ Գուբաշևի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը:

Ավելի վաղ հետաքննական մարմինը պաշտոնապես մեղադրանք է առաջադրել Զաուր Դադաևին և Անզոր Գուբաշևին: