Գիտնականները կարողացել են ՄԻԱՎ-ը հեռացնել մարդու գենոմից

23:35 • 10.03.15

Գենետիկոսների միջազգային խումբը՝ Սալքի ինստիտուտի գիտնական Խուան Բելմոնտեի գլխավորությամբ, կարողացել է հոջող գիտափորձ անցկացնել, որի շրջանակում ՄԻԱՎ-ի հատվածներ են հեռացվել մարդու ԴՆԹ-ից։ Այս մասին հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»՝ վկայակոչելով Nature Communications հանդեսում տեղ գտած հրապարակումը։

 

Հանդեսի գնահատմամբ՝ այս գիտափորձի հաջողությունը պոտենցիալ հնարավոր է դարձնում «21-րդ դարի ժանտախտի»՝ ՄԻԱՎ-ի դեմ բուժամիջոցի ստեղծումը։

 

Այս բուժական պրոցեդուրան հնարավոր է եղել իրագործել գենոմի «խմբագրման»՝ վերջերս ստեղծված տեխնոլոգիայի՝ CRISPR/Cas9-ի միջոցով. սա թույլ է տալիս ԴՆԹԻ-ի առանձին գեներ կամ հատվածներ հեռացնել կամ փոխարինել։

 

Գիտնականները կարողացել են ՄԻԱՎ-ը հեռացնել մարդու գենոմից