Հարիսոն Ֆորդի ինքնաթիռը վթարվել է շարժիչի խափանման պատճառով

23:24 • 10.03.15

Լոս Անջելեսի մերձակայքում մարտի 5-ին հանրահայտ հոլիվուդյան դերասան Հարիսոն Ֆորդի ինքնաթիռի  անկման պատճառը շարժիչի անսպասելի խափանումն է եղել: Ինչպես փոխանցում է ТАСС–ը` այս մասին ասվում է ԱՄՆ Տրանսպորտային անվտանգության ազգային խորհրդի` երեքշաբթի հրապարակված զեկույցում:


« Ryan PT-22 ինքնաթիռը  լուրջ վնասներ է կրել շարժիչի ուժի կորստի հետևանքով, ինչն էլ հանգեցրել է հարկադիր և կոշտ վայրէջքի», - ասվում է փաստաթղթում: Նշվում է, որ շարժիչը կանգ է առել Սանտա Մոնիկայի օդանավակայանից թռիչքից անմիջապես հետո: Օդաչուն փորձել է վերադառնալ, սակայն չի կարողացել, և արդյունքում օդանավը հայտնվել է օդանավակայանից 240 մետր հեռավորությամբ գտնվող գոլֆի դաշտում:


Ավիավթարի ժամանակ բազմաթիվ վնասվածքներ և կոտրվածքներ ստացած 72-ամյա դերասանը  տեղափոխվել էր մոտակա հիվանդանոցներից մեկը և անմիջապես վիրահատվել: Կալիֆորնիականն ԶԼՄ-ների հաղորդմամբ` վիրահատությունը մոտ 4 ժամ է տևել:

 

Հարիսոն Ֆորդի ինքնաթիռը վթարվել է շարժիչի խափանման պատճառով