Բրիտանիայի լողափերին փրկարարներին կփոխարինեն անօդաչու սարքերը
Բրիտանական ընկերությունն ստեղծել է աշխարհում առաջին անօդաչու թռչող ուղղաթիռը, որը կատարում է լողափնյա փրկարարի գործառույթներ և շուտով կկարողանա մասնակիորեն փոխարինել փրկարար ծառայության աշխատակիցներին:
Ինչպես հայտնում է Euromag-ը` Daily Mail-ին հղումով, անօդաչու ուղղաթիռները, որոնք համալրված են տեսախցիկներով և փրկարար օղակներով, կարող են գործարկվել ափին կանգնած փրկարարների կողմից և հասնել խեղդվող լողորդին ավելի արագ, քան փրկարարը, ով ստիպված է հաղթահարել ջրի ալիքները անհրաժեշտ հեռավորությունն անցնելու համար:
Կոնցեպտի հեղինակն իր բիզնես-ծրագիրը ներկայացրել է Իրանում, սակայն շուտով տեղափոխվելով Լոնդոն` աջակցություն ստացել սկսնակ ձեռներեցների համար: Փրկարար ուղղաթիռի նախատիպը նա մտադիր է ներկայացնել հաջորդ ամիս:










