Google-ի ֆինանսական տնօրենը որոշել է թոշակի անցնել

09:49 • 11.03.15

Google ընկերության ֆինանսական տնօրեն Պատրիկ Պիչետը հրաժարական է տվել: Այդ մասին նա հայտնել է ընկերության սոցիալական ցանցի իր էջում, գրում է lenta.ru-ն:

 

Նրա խոսքով՝ նա որոշել է թոշակի անցնել և ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ: Մասնավորապես՝ 52-ամյա տղամարդը պատրաստվում է շատ ճանապարհորդել իր կնոջ հետ:

 

Նա նշել է, որ անդադար աշխատել է վերջին 25 տարիներին, դրանցից 7 տարին՝ Google-ի ֆինանսական տնօրենի պաշտոնում:

 

«Մեծ պատիվ է աշխատել նման ընկերությունում: Ես աշխատել եմ լավագույններից լավագույնների հետ: Ես անչափ շնորհակալ եմ, որ ինձ թույլ են տվել լինել այն, ինչ կամ, շնորհակալ եմ վստահության, աջակցության, ինչպես նաև լավ և ոչ այնքան լավ ժամանակների համար»,- գրել է Պիչետը:

 

Ընդ որում՝ նա նշել է, որ կմնա իր պաշտոնին մինչև չհաստատվի ընկերության նոր ֆինանսական տնօրենը: Bloomberg-ի տվյալներով՝ դրա համար կարող է պահանջվել մոտ վեց ամիս:

 

Google-ի ֆինանսական տնօրենը որոշել է թոշակի անցնել