Նավ-պալատի կոնցեպտ՝ կոկտեյլի բարով, թափանցիկ սենյակով և բացովի պատշգամբով (լուսանկարներ)
SALT կոչվող նավի կոնցեպտը մշակել է դիզայներ Լույակ Դեզոտելը, ով ներկայացրել է նավի՝ համակարգչով ստեղծված պատկերները, գրում է Daily Mail-ը:
Նա այն գծագրելիս փորձել է հաշվի առնել շրջակա միջավայրի պահպանության ամեն միջոց, ինչպես, օրինակ, ընտրել է առանց շարժիչի կառույցը, որն օդը չի աղտոտի, այլ փոխարենը կշարժվի առագաստներով:
Նավ-պալատի երկարությունը նախագծված է 54,6 մետր: Այն կարող է իր տախտակամածին հյուրընկալել մոտ 12 մարդու:
SALT-ը համալրված կարող է լինել կոկտեյլի բարով, թափանցիկ սենյակով և բացովի պատշգամբով:
















