Եվրոպական կայունացման հիմնադրամը 555 մլն եվրո է հատկացրել Հունաստանին

23:58 • 11.03.15

Հունաստանը 555 մլն եվրո է ստացել Եվրոպական կայունացման հիմնադրամից (ESM): Այս մասին հաղորդում է Газета.Ru –ն` Agence France-Presse-ին հղումով:


Հունական մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Եվրոպական կայունացման հիմնադրամը սկզբում մտադրություն չի ունեցել  հավանություն տալ հիմնադրամից կես մլրդ եվրո դուրս բերելու որոշմանը, բայց ավելի ուշ դրական որոշում է կայացրել:  Դա Հունաստանի նոր կառավարությանը հնարավորություն կտա մասնակիորեն մարել վարկատուների  պարտքերը:


Ընթացիկ ամսում Հունաստանը պետք է 8 մլրդ եվրոյի չափով պարտք մարի, որից Արժույթի միջազգային հիմնադրամի պարտքը կազմում է 1.5 լրդ եվրո:


Մարտի 10-ին Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Գերմանիայից պահանջել է պատերազմական տուգանքներ վճարել Երկրորդ աշխարհամարտի համար: Հունաստանի վարչապետի կարծիքով`  Գերմանիան պետք է փոխհատուցի Հունաստանին` օկուպացիայից կրած  վնասի համար, այսինքն` վերադարձնի «օկուպացիոն վարկը» և գողացված հնագիտական արժեքները` ավելի քան 160 մլրդ եվրո արժողությամբ:
 

 

Եվրոպական կայունացման հիմնադրամը 555 մլն եվրո է հատկացրել Հունաստանին