Հայտնի է դարձել՝ մարդը միջինը քանի կով, խոզ, հավ, ոչխար ու ձուկ է ուտում ողջ կյանքի ընթացքում
Vegetarian Calculator նախաձեռնությունը հաշվել է, թե մսակեր մարդը միջինը որքան կենդանի է ուտում կյանքի ընթացքում։ Ըստ այդ հաշվարկի՝ մարդը կյանքի ընթացքում միջինը 7,000 կենդանի է համտեսում։
Իսկ ավելի կոնկրետ՝ 11 կով, 27 խոզ, 2,400 հավ, 80 հնդկահավ, 30 ոչխար, 4,500 ձուկ։
Հետաքրքրական է, որ նշված նախաձեռնությունը, այս տվյալները հրապարակելով և, առհասարակ, իր գործունեությամբ փորձում է հասնել նրան, որ մարդիկ ավելի քիչ միս օգտագործեն։ Իհարկե, ոչ բոլորն են համաձայն նրանց կոչերին։ Երեկ նախաձեռնության ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարվել, թե «բոլորս մարդ ենք, իսկ մարդիկ մսակեր են, և այդպես է եղել անհիշելի ժամանակներից»։










