Գիտնականներին հաջողվել է հիշողություն իմպլանտավորել
Փարիզի Ֆիզիկայի և քիմիայի բարձրագույն դպրոցի մասնագետներին հաջողվել է նոր հիշողություն իմպլանտավորել մկներին, քանի դեռ նրանք քնած են եղել: Նման գործընթացը շատերին հայտնի է գիտաֆանտաստիկ ֆիլմերից, ինչպես օրինակ` «Սկիզբը» կամ «Հիշել ամեն ինչ» ֆիլմից:
Ինչպես ներկայացնում է meddaily.ru-ն` The Daily Mail-ին հղումով, ապագայում, հավանաբար, նման վիրահատությունը կօգնի հետվնասվածքային սթրեսային խանգարմամբ տառապող մարդկանց:
Քնի ժամանակ ուղեղը, որպես կանոն, վերարտադրում է այն ամենն, ինչ տեղի է ունեցել օրվա ընթացքում:
Դա թույլ է տալիս ամրապնդել օրվա ընթացքում ստացված տեղեկատվությունը: Փորձարկման ժամանակ գիտնականներին հաջողվել է մկների մոտ հաճելի հիշողություններ ստեղծել` կապված ցերեկային ակտիվության և ստացած տեղեկատվության հետ:










