Աստղագետները պնդում են, որ GJ 581d պոտենցիալ բնակելի մոլորակը գոյություն ունի
Գիտնականները հայտարարել են, որ Երկրի նման պոտենցիալ բնակելի GJ 581d մոլորակը` «Գլիզ 581» աստղի բնակելի գոտում, այնուամենայնիվ գույություն ունի` չնայած անցյալ տարի այս փաստի շուրջ հնչած հերքումներին:
Ինչպես գրում է Газета.Ru-ն` մասնագետների աշխատությունը հրապարակվել է Sciencе ամսագրում: GJ 581d մոլորակից եկող ազդանշաններ էին գրանցվել դեռևս 2009-ին: «Գլիզ 581» աստղի բնակելի գոտու տարածքում գտնվող մոլորակը` «Կշեռքներ» համաստեղության կազմում, գտնվում է Երկրից 20.4 լուսային տարի հեռավորությամբ: Այնուամենայնիվ 2014-ին գիտնականները հերքեցին մոլորակի գոյության փաստը` հայտարարելով, որ ազդանշանները կեղծ էին, սակայն Լոնդոնի Մարի թագուհու անվան համալսարանի գիտաշխատողները կրկին պնդում են, որ մոլորակը գոյություն ունի:
Աստղագետները վստահեցնում են, որ անցյալ տարի կիրառված մեթոդները չեն կարող հստակ արդյունք ցույց տալ այնպիսի ոչ մեծ մոլորակների համար, ինչպիսին GJ 581d-ն է:










