Samsung-ը «ռազմական» պաշտպանվածությամբ սմարթֆոն կթողարկի
Samsung-ը հայտարարել է նոր պաշտպանիչ շերտով Galaxy Xcover 3 սմարթֆոնի թողարկման մասին: Ինչպես գրում է Корреспондент-ը` SammyHab-ին հղումով, նորույթն առաջին անգամ կներկայացվի CeBIT 2015 ցուցադրության ժամանակ, որը կանցկացվի մարտի 16-20-ին:
Samsung Galaxy Xcover 3 սմարթֆոնը համապատասխանում է ԱՄՆ MIL-STD 810G պաշտպանական ռազմական չափանիշներին և կարող է դիմանալ մինչև 1.2 մետրից անկմանը: Սմարթֆոնն ունի նաև խոնավությունից և փոշուց պաշտպանող IP67 վկայական: Հեռախոսը մոտ մեկ մետր խորությամբ ջրի մեջ կարող է մնալ 30 ժամ` առանց վնասվելու:
Հեռախոսը համալրված է WVGA 4.5 դյույմ էկրանով և 5 մեգապիքսել տեսախցիկով, որը ստորջրյա նկարահանման հնարավորություն ունի:
Galaxy Xcover 3-ը աշխատելու է 1.2 գիգահերց հաճախականությամբ քառամիջուկ պրոցեսորի հիման վրա: Օպերատիվ հիշողության ծավալը 1.5 ԳԲ է, ֆլեշ հիշողությանը` 5 ԳԲ:
Galaxy Xcover-ն աշխատելու է Android 4.4 KitKat օպերացիոն համակարգով` Android 5.0 Lolipop-ի վերափոխելու հնարավորությամբ:










