Բուսակերությունը նվազեցնում է հաստ և ուղիղ աղիքների քաղցկեղի վտանգը

19:11 • 12.03.15

Կոլորեկտալ քաղցկեղը սերտորեն կապված է մարդու սննդակարգի հետ: Օրինակ` կարմիր միսը զգալիորեն մեծացնում է տվյալ հիվանդության վտանգը, իսկ մանրաթելով հարուստ սնունդը պաշտպանում է քաղցկեղի այս տեսակից:


Ինչպես գրում է meddaily.ru-ն` Zee News-ին հղումով, նոր հետազոտությունը ցույց է տվել, որ հաստ և ուղիղ աղիքի քաղցկեղը կանխել օգնում է բուսական սննդակարգը:



Մասնագետներն ուսումնասիրել են հաստ աղիքի քաղցկեղի 380 դեպք և ուղիղ աղիքի քաղցկեղի 110 դեպք: Պարզվել է, որ կոլորեկտալ քաղցկեղով հիվանդանալու վտանգը բուսակերների մոտ 22 տոկոսով ավելի ցածր է, քան մսակերների: Բուսական սննդակարգը  հաստ աղիքի քաղցկեղով հիվանդանալու վտանգը նվազեցրել է 19 տոկոսվ, իսկ ուղիղ աղիքի քաղցկեղինը` 29 տոկոսով:



Բուսակերներից նրանց մոտ, ովքեր ձու և կաթ են օգտագործում, վտանգը 18 տոկոս ցածր է եղել, իսկ նրանց մոտ, ովքեր ձկնեղենով են սնվում` 43 տոկոսով, կիսաբուսակերների մոտ` 8 տոկոսով: Ճիշտ սննդակարգը փրկում է ո՛չ միայն ճարպակալումից, հիպերտոնիայից, շաքարախտից և վաղաժամ մահից, այլև` կոլորեկտալ քաղցկեղից:

 

 

Քաղաքականություն

Բուսակերությունը նվազեցնում է հաստ և ուղիղ աղիքների քաղցկեղի վտանգը