Միջազգային տիեզերակայանից Երկիր է վերադարձել 3 տիեզերագնաց

10:27 • 12.03.15

Մարտի 12-ին ղազախական տափաստանում բարեհաջող վայրէջք է կատարել «Союз ТМА-14М» տիեզերանավի կապսուլը, որում եղել է 3 տիեզերագնաց:

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, տիեզերագնացներ Ելենա Սերովան, Ալեքսանդր Սամոկուտյաևն ու Բարի Ուիլմորը, ովքեր Երկրից դուրս են եղել կես տարի, այժմ իրենց լավ են զգում:

 

Անձնակազմն ուղեծրի վրա գտնվելու ժամանակ անցկացրել է 50-ից ավելի գիտափորձ, որոնք մեծ նշանակություն են ունեցել գիտության, բժշկության ու մարդկության համար:

 

Աղբյուրը հավելում է, որ ներկայում Միջազգային տիեզերակայում աշխատանքը շարունակում են տիեզերագնացներ Թերի Վերտսը, Անտոն Շկապլերովն ու Սամանթա Քրիստոֆերետին:

Միջազգային տիեզերակայանից Երկիր է վերադարձել 3 տիեզերագնաց