Google-ն իր առաջին ֆիրմային խանութն է բացել Լոնդոնում (լուսանկարներ)
Ամերիկյան Google ընկերությունն իր առաջին ֆիրմային խանութն է բացել՝ Google Shop, որտեղ կվաճառվեն Android-ով գործող սմարթֆոններ և պլանշետներ, Chromebook նոութբուքեր, Chromecast կցորդներ և այլ սարքավորումներ, հայտնում է hitech.vesti.ru-ն։
Նոր խանութը տեղակայված է Լոնդոնի կենտրոնում՝ Currys PC World առևտրային կենտրոնում։ Մոտ ժամանակում Google-ը պատրաստվում է Մեծ Բրիտանիայում բացել ևս 2 բրենդային խանութ։ Նրանցից մեկը նույնպես կգտնվի Լոնդոնում, իսկ մյուսը՝ Էսեքս կոմսությունում։
Նոր խանութի կարևորագույն գործոնը կլինի վարպետության դասերի անցկացումը։ Ինչպես նաև կկազմակերպվեն դասախոսություններ համացանցում անվտանգության հիմունքների մասին, երեխաներին կսովորեցնեն ծրագրավորում։


















