Ճապոնացիները հուղարկավորում են շարքից դուրս եկած իրենց ռոբոտ-շներին

00:09 • 12.03.15

Ճապոնիայում մարդիկ հուղարկավորության արարողություններ են անցկացնում իրենց  «սատկած» ռոբոտ-շների համար։ Այս մասին հայտնում է The Independent-ը։

 

«Սատկածը» տվյալ դեպքում այն «շները»՝ ռոբոտներն են, որոնց արտադրել է  Sony-ն, սակայն այլևս դրանց «տեխնիկական ապահովում» չի արվում։ 

 

Այդպես հայտնի է Աիբո ռոբոտ - շունը, որը թողարկվել էր 1999-ին։ Չնայած այն ժամանակ մեխանիկական կենդանու հետագա զարգացում էր խոստացվել, բայց 2006-ին Sony-ն դադարեցրեց աշխատանքը իր այդ արտադրանքի վրա, իսկ 2014-ին դադարեցրեց նաև նորոգել վնասված նմուշները։ Ի դեպ, այդ շները մոտ 2000 ԱՄՆ դոլար արժեին։

 

Եվ ահա՝ այս «սատկած»՝ շարքից դուրս եկած կենդանիների հուղարկավորությունը այժմ տարածում է գտնում Ճապոնիայում, ինչպես ժամանակին ռոբոտ-շներն էին տարածված։  Համապատասխանաբար էլ նաև ռոբոտ-կենդանիների հուղարկավորության ծառայության բիզնեսն է զարգանում Ճապոնիայում։ 

 

Օրերոս Իսումիում՝ Կոֆուկու-ձի տաճարում, տեղի է ունեցել վերջին հրաժեշտ  Sony-ի 19 ընտանի կենդանի ռոբոտներին։

 

Ճապոնացիները հուղարկավորում են շարքից դուրս եկած իրենց ռոբոտ-շներին