Google-ը պաշտոնապես դադարեցրել է Nexus 5 սմարթֆոնի վաճառքը

19:55 • 12.03.15

LG և Google ընկերությունների համատեղ արտադրության  Nexus 5 սմարթֆոնը վերջնականապես հանվել է արտադրությունից և վաճառքից Google Store առցանց խանութում:


«Թեև մանրածախ վաճառքով զբաղվող մեր գործըկերների մոտ պահեստներում դեռևս մնացել են սմարթֆոնի խմբաքանակները, մենք պատրաստվում ենք ամբողջությամբ զբաղվել Nexus 6 սմարթֆոնի իրացմամբ», - Rbc.ru-ի փոխանցմամբ՝ The Verge պորտալին տեղեկացրել է Google-ի աշխատակիցը: Google Store ինտերնետ-խանութում այժմ Nexus 5-ը գնել հնարավոր չէ, սմարթֆոններից այժմ ներկայացված է միայն վեցերորդ սերնդի մոդելը:


Nexus 5-ի արտադրությունը 2015-ի հենց սկզբում դադարեցնելու մտադրության մասին լուրերը տարածվել էին 2014-ին: Այն ժամանակ ընկերությունը հերքել էր այդ տեղեկությունը` հայտնելով, որ հինգերորդ սերնդի Nexus-ի վաճառքը կշարունակվի մինչև առաջին եռամսյակի ավարտը: Nexus 5 սմարթֆոնների վաճառքը սկսվել էր 2013-ի նոյեմբերին: Nexus շարքի սմարթֆոններն ու պլանշետները միշտ առաջինն են թարմացվել: Այժմ արդիական սարքավորումներն են Motorola-ի արտադրության Nexus 6 ֆաբլեթը և 9 դյույմ անկյունագծով Nexus 9 պլանշետը` HTC-ից:

 

Քաղաքականություն

Google-ը պաշտոնապես դադարեցրել է Nexus 5 սմարթֆոնի վաճառքը