Ռոնալդուն լրագրողների հետ կսկսի խոսել Չեմպիոնների լիգան հաղթելուց հետո. Պերես

19:34 • 12.03.15

 Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մարտի 12-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցին՝ կապված պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ:



«Չգիտեմ՝ մտադիր է նա խոսել լրագրողների հետ: Ընդհանուր առմամբ, ես նույնպես քիչ եմ խոսում նրանց հետ: Այսօր մամուլի ասուլիս եմ հրավիրել, քանի որ վերջին ժամանակներում շատ է քննադատություն հնչում: Վստահ եմ, որ Ռոնալդուն շատ բան կասի լրագրողներին, երբ որ հաղթենք Չեմպիոնների լիգան»,- Պերեսի խոսքերն է մեջբերում «Marca»-ն:



Հիշեցնենք, որ «Ռեալը» դուրս էր եկել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ:

Քաղաքականություն

Ռոնալդուն լրագրողների հետ կսկսի խոսել Չեմպիոնների լիգան հաղթելուց հետո. Պերես