«Խոսացող» Բարբի տիկնիկին մեղադրել են լրտեսության համար (տեսանյութ)
«Հանուն գովազդից ազատ մանկության» արշավի ակտիվիստներն անհանգստություն են հայտնել «խոսացող» Բարբի տիկնիկի առնչությամբ, որը կոչվում է Hello Barbie: Տիկնիկը կարող է ձայնագրել և համացանցով փոխանցել երեխայի խոսքը, գրում է newsru.com-ը։
Կազմակերպությունում անհանգստանում են, որ խաղալիքը կարող է ոչ միայն կենտրոնանալ երեխաների մտքերի և ապրումների վրա, այլև էլեկտրոնային փոստի միջոցով փոխանցել ստացված տեղեկությունը ծնողներին։ Ակտիվիստներն արդեն խնդրագիր են ներկայացրել ընդդեմ տիկնիկի թողարկման։
«Խոսացող» Բարբին ներկայացրել է ToyTalk ստարտափը՝ նախորդ ամիս Նյու Յորքում կայացած Toy Fair 2015 միջոցառման ժամանակ։
Տիկնիկի գոտուն դիպչելիս նա սկսում է հարցեր տալ և ներսում տեղադրված բարձրախոսի միջոցով ձայնագրում է երեխայի պատասխանները, որոնք համացանցի միջոցով ուղարկվում են սերվերներին, որտեղ էլ դրանք մշակվում են մասնագետների կողմից, այնուհետ ծրագիրը տիկնիկին հրաման է տալիս պատասխանել համապատասխան կերպով։
Ակտիվիստներն անհանգստանում են, որ Բարբիի միջոցով Mattel ընկերությունն իր համակարգերում պահպանում է երեխաների խոսքերը, որոնք հետագայում կարող են կիրառվել մարքեթինգային այլ նպատակներով։










